ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Երուսաղեմի Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ ԱԳ նախարարին

Երուսաղեմի Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ ԱԳ նախարարին
22.03.2017 | 20:49

Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը մարտի 22-ին պատրիարքարանի շենքում հյուրընկալել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին: Նախարարին ուղեկցել են Իսրայելում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը և այլ պաշտոնյաներ:

Դիտվել է՝ 352

Մեկնաբանություններ